Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ինչպե՞ս պիտի ապրենք, որ այլևս չկորցնենք էսքան շատ

Ինչպե՞ս պիտի ապրենք, որ այլևս չկորցնենք էսքան շատ
11.07.2025 | 15:11

-֊էս խնձորը վերցրե՛ք, համը կտեսնե՛ք ու հետո կասեք` ինչ համի էր։

Մեր թաղամասի բանջարեղեն վաճառողն է` արցախցի։ Հյուրասիրում է սրտանց։

Կինն ասում է` եթե գործ չլինի, էս Մալաթիայից էլ գնանք, ես կհամարեմ, որ մեր տունտեղը նորից ենք կորցրել։ Ծանր կտանեմ։

Ես ամեն օր իրենցից առևտուր եմ անում, վախենում եմ` հանկարծ մեկ էլ չկորցնեն մարդիկ։

....Ու երկաթից ծանր մտքերս, որ մարդկանց մասին չեն, ոչ էլ սրտաճմլիկ հույզերի, մի պուճուրիկ խնձորի մասին էլ չեն, որ մի բուռ չկա, բայց քաղցր համ ու հոտ տվեց ողջ օրվաս։

Մեր ապրելիքի մասին են` ինչպե՞ս պիտի ապրենք, որ այլևս չկորցնենք էսքան, էսքան շատ։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 10384

Մեկնաբանություններ